Կյանքից հեռացել է Կարինե Դանիելյանը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

75 տարեկանում մահացել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել նրա դուստրը։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում։ 1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում: 1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն): 241 գիտական հրապարակումների հեղինակ է։ 1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող: 1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս։ 1985-1990 թթ․ զբաղեցրել է ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետի պաշտոնը։

1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով, 1991-1994 թթ․՝  ՀՀ բնապահպանության նախարար: 1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):

1995 թ․-ից աշխատում որպես էր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ: 2012 թ-.ից  զբաղեցնում էր Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնը: 2018 թ-ին․ ընտրվել էր Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2001 թ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար։

2012 թ․՝ Անանիա Շիրակացու մեդալ։

2014 թ.՝ Համազգային վստահության «Հայուհի 2014», «Հայրենի բնության պաշտպան» մրցանակ։

2014 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

2018 թ.՝ Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ՝ «Տարվա մարդ» բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում: