«Մի հանձնարարական ունեմ. ով ծառայողական ավտոմեքենա ունի Երևանի քաղաքապետարանում, բացի քաղաքապետի տեղակալներից, հիմնավորեք կես էջի չափով, թե ձեր աշխատանքի բերումով ինչի համար եք օգտագործում այդ ավտոմեքենան»,- այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Երևանի քաղաքապետարանում աշխատակիցներ կան, որոնց ծառայողական ավտոմեքենա ընդհանրապես անհրաժեշտ չէ: Ու մարդիկ էլ կան, որ …

