Ռուս զինվորականները ռադիոկապով քննարկել են Բուչայի դեպքերը․ Der Spiegel

Լուրեր

22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) գաղտնալսել է ռուս զինվորականների ռադիոկապով շփումները, որոնք նոր տեղեկություններ են պարունակում Կիևի Բուչա արվարձանում տեղի ունեցած ջարդերի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Der Spiegel-ին։

Նշվում է, որ ռուս զինվորականները քննարկել են Բուչայում խաղաղ բնակիչների կոտորածները, առանձին հաղորդագրություններ կարող են կապված լինել նաև քաղաքից լուսանկարներում հայտնված կոնկրետ մահացածների մարմինների հետ, գրում է գերմանական Der Spiegel-ը։

Մասնավորապես, գերմանական հետախուզական ծառայությունն ունի ռադիոհաղորդագրություններ, որոնց բովանդակությունը փոխկապակցված է Բուչայի գլխավոր փողոցի երկայնքով սպանված խաղաղ բնակիչների մարմինների գտնվելու վայրի հետ։ Դրանցից մեկում զինծառայողը հայտարարել է, որ ինքը և իր ծառայակիցը կրակել են հեծանիվով տղամարդու վրա, իսկ համաշխարհային լրատվամիջոցներում հրապարակված սպանված հեծանվորդի լուսանկարը դարձել է Բուչայի վայրագությունների ամենահայտնի վկայություններից մեկը։

Մեկ այլ զրույցում տղամարդը, ըստ Der Spiegel-ի, ասում է, որ ուկրաինացի զինվորներին նախ հարցաքննում են, ապա գնդակահարում։

Բացի այդ, այս նյութերից կարելի է եզրակացնել, որ Բուչայում տեղի ունեցած վայրագությունների մեջ որոշիչ դեր են խաղացել մասնավոր զինվորական ընկերություն հանդիսացող «Վագների» զինյալները, որոնք առանձնակի դաժանություն են ցուցաբերել դեռևս Սիրիայում պատերազմին իրենց մասնակցության ժամանակ։