Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրերը թույլ են տալիս Դոնբասում ռուսական ռազմաբազաներ տեղակայել, սակայն Մոսկվան նման բան դեռևս չի նախատեսում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «Իզվեստիա»-ն։ «Որևէ բազայի մասին խոսք չի գնացել, անհրաժեշտության դեպքում կարվի ամենը, ինչ պետք է»,- ասել է …

