ՇՄ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՀԲ գրասենյակի տնօրենի հետ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի տնօրենի՝ Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով տիկին Գեգինատին և գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը հիշատակել է Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերը, և հույս է հայտնել, որ հագեցած օրակարգի շուրջ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար և կուրվագծվեն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ։

Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և խնդրել նախարարին հակիրճ ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումները։

Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի օրակարգը սպասարկելու այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանքների շուրջ ցանկալի է Համաշխարհային բանկի ներգրավվածությունն ու օժանդակությունը։

Նախարարն անդրադարձել է անտառների, ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման ոլորտում ծավալուն անելիքներին։

Քննարկվել են ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները, այդ թվում անդրադարձ է կատարվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությանը։

«Ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգը պետք է բխի մեր իրականությունից և օրենսդրական նոր նախագծերը պետք է լինեն ամբողջական ու ներառական, որպեսզի ժամանակ անց դրանք վերանայելու անհրաժեշտություն չլինի։ Ընդ որում պետք է փոխել ոչ միայն օրենքների բովանդակություն, այլ այն միջավայրը, որտեղ դրանք իրենց կիրառությունն են գտնելու,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ նախարարությունը պատրաստակամ է ՇՄԱԳ օրենքի նախագծի մշակման գործընթացում ներգրավել նաև միջազգային փորձագետների։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը խոսել է միջազգային գործընկերների հետ ոլորտային ինտենսիվ համագործակցությունների, ջրային, հողային, թափոնների կառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների և Էկոլոգիական կայուն պետական գնումների վերաբերյալ։

Նախարարի տեղակալը խնդրել է գործընկերներին ավելի նեղ աշխատանքային հանդիպումների ձևաչափով առավել մանրամասն քննարկել դրանցից յուրաքանչյուրը և դիտարկել համագործակցության հնարավորությունները Համաշխարհային բանկի գործունեության ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» (Կանաչ վերականգնում զորեղացնելու, զինելու և խնամելու համար) հարթակի համար ծրագրին, որն իրականացվում է Կլիմայի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ավելին, «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կլինի նոր գաղափարների ձևավորման, տեխնոլոգիական հնարավորությունների խթանման և գլոբալ գիտելիքի յուրացման տարածք։ Այդ աշխատանքներն առանցքային են լինելու անտառային ռեսուրսները պահպանելու հարցում Հայաստանին օգնելու համար, ինչը շատ կարևոր է երկրի՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության միջազգային հանձնառությունները կատարելու, «ավելի լավ ապագա կառուցելու» հարցում՝ ստեղծելով շարունակական և դիմակայուն վերականգնման հնարավորություն երկրում։

Քննարկվել է ԳԷՀ 8 (GEF-8) ծրագիրը, որի նոր համալրման փուլի շրջանակներում ակնկալվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդարձակում։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ համագործակցության ընդարձակման պատրաստակամություն է հայտնել և շեշտել, որ ոլորտի բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային գործընկերների հետ բարեկամական և արդյունավետ գործակցության տրամաբանության ներքո: