Թուրքիան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆրիկայի երկրներ այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Վերջին զարգացումների վերաբերյալ մեր ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, հակասում է Մինսկի համաձայնագրերին։ …

