ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում, որով կվերացվեն գործող օրենքով սահմանված սահմանափակումները։ Օրենսդրական առաջարկն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Կառուցապատողները կկարողանան իրենց հատկացված հողամասերն ընդլայնել մի քանի անգամ: «Գործող օրենքով` անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, …

