Նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը երթուղի դուրս կգա հունիսի 1-ից. Թարփոշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Անցած շաբաթվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ  կողմից երթուղիների սպասարկման նպատակով թվով 2011 ավտոբուս գտնվել է շահագործման մեջ։  Աշխատանքների ծավալի աճով պայմանավորված՝ ավելացել են տրանսպորտային պատահարների թիվը՝  23, առանց լուրջ հետևանքների։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նա նշեց, որ վթարի ենթարկված թվով 11 ավտոբուս «Zhong Tong» մակնիշի  են. «Անձրևային մի քանի օրերը նպաստավոր պայմաններ ստեղծեցին վթարների ավելացման համար»։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարականով, այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:

«Դա արդեն  կիրառության մեջ է։ Բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից  կշրջանառվի։ Խնդրում եմ մեր բնակիչներին բայց և այնպես ունենալ պարտադիր 100 դրամանոց, քանի որ դա օրական շրջանառության 15 տոկոսը կկազմի և, ցավոք սրտի, չի բավականցնի, անհրաժեշտ  է որպեսզի մեր բնակիչները ունենան 100 դրամանոց  տրանսպորտից օգտվելու համար»։

Էլբակ Թարփոշյանի խոսքով՝ նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը երթուղի դուրս կգա հունիսի 1-ից: «Մայիսի 1-ին նոր երթուղիներ կունենանք «Zhong Tong»  մակնիշի ավտոբուսներով սպասարկելու համար»,- հավելեց նա:

Քաղաքապետը հանձնարարեց պատրաստել 100 նոր ավտոբուսների ձեռք բերման համար մրցութային փաթեթ, երկու շաբաթվա ընթացքում հայտարարել մրցույթ։

Մանրամասները՝ տեսանյութում: