Ֆրանսիայում նախագահ կընտրեն երկրորդ փուլով․ Մակրոնն ու Լը Պենը գրեթե հավասար ձայներ են հավաքել

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որտեղ կպայքարեն գործող  նախագահ Էմանուել Մակրոնն ու ծայրահեղ աջ «Ազգային միավորման» ղեկավար Մարին Լե Պենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քվեաթերթիկների 97%-ի հաշվարկի արդյունքներով՝ Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27,6%-ը, Լը Պենի օգտին՝ 27,41%-ը։ Երրորդ տեղը զբաղեցրել է  «Անհնազանդ Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որին աջակցել է քվեարկածների 22%-ից մի փոքր պակաս։

Մարին Լը Պենը աջակիցներին ուղղված ուղերձում կոչ է արել բոլորին, ովքեր առաջին փուլում ձայն չեն տվել Մակրոնի օգտին, քվեարկել իր օգտին։ Լը Պենը հայտարարել է, որ ինքը լինելու է «բոլոր ֆրանսիացիների նախագահը»։

«Ես մտադիր եմ առանց հապաղելու կարել այն բացերը, որոնցից տառապում է պատառոտված Ֆրանսիան, և որոնց հետ իշխանությունները մինչ այժմ ոչինչ չեն կարողացել անել», – ասել է Լը Պենը։

Պահպանողական թեկնածու Վալերի Պեկրեսը նշել է, որ Լը Պենը «պատմականորեն մոտ» է եղել Վլադիմիր Պուտինին, և դա վարկաբեկում է նրան։

Մակրոնի օգտին երկրորդ փուլում քվեարկելու կոչ են արել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կոմունիստ Ֆաբիեն Ռուսելը և կանաչների թեկնածու Յանիկ Ժադոն։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է  հինգ տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ։ Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ։ 1965 թվականին նման կանոնների ներդրումից ի վեր Ֆրանսիայում ղեկավար է ընտրվել երկրորդ փուլով:

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ ապրիլի 24-ին։

Տաթև Ֆռանգյան