Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։ «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից: 2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»,- ասված է որոշման մեջ:

