Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։

Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։

«Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։

Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։

Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։

Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդի դերում փորձել են հանդես գալ Իսրայելի վարչապետը, Թուրքիայի նախագահն ու անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ առաջարկներով է Ավստրիայի կանցլերը Մոսկվա մեկնում։

Տաթև Ֆռանգյան