Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլում

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստանում է ձայների 28,4%-ը։ Սպասվում է, որ երկրորդ փուլում նրա մրցակիցը կլինի ֆրանսիական աջ ծայրահեղականների ղեկավար Մարին Լը Պենը։ «Ազգային ասոցիացիայի» առաջնորդը հավաքում է 23,4 տոկոս ձայն, գրում է RFI-ը։

Պահպանողական թեկնածու Վալերի Պեկրեսը նշել է, որ Լը Պենը «պատմականորեն մոտ» է եղել Վլադիմիր Պուտինին, և դա վարկաբեկում է նրան։ Մակրոնի օգտին երկրորդ փուլում քվեարկելու կոչ են արել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կոմունիստ Ֆաբիեն Ռուսելը և կանաչների թեկնածու Յանիկ Ժադոն։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ։ Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ։ 1965 թվականին նման կանոնների ներդրումից ի վեր Ֆրանսիայում նախագահ է ընտրվել երկրորդ փուլով: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ ապրիլի 24-ին։

Տաթև Ֆռանգյան