Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը հաղթում է նախագահական ընտրություններում։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ նոյեմբերի 21-ին կայացած քվեարկության երկրորդ փուլում Ռադևը ստացել է ձայների մոտ 68 տոկոսը։ Եվրամիության ամենաաղքատ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ նրա քաղաքականության կենտրոնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Բուլղարացիները քվեարկել են հանուն փոփոխությունների, կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի, մաֆիային երկրից քշելու օգտին, …