Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է․ Հունաստանի ԱԳ նախարար
Քաղաքականություն
17.04.2022 | 17:38Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ․
«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են:
Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,-Հունաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ գրել է նախարարը։