«Գյումրի» ԲԿ-ի կորոնավիրուսային բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ․ վերակենդանացման բաժանմունքում ոչ մի ազատ մահճակալ չկա։ Լինում են դեպքեր, երբ վերակենդանացման բաժանմունքի 10 մահճակալները չեն բավարարում ու ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող ծանր հիվանդների բուժումը ստիպված շարունակում են հիվանդասենյակներում։ Հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքի մահճակալների թիվը 70 է, այստեղ բուժում են ստանում միայն թթվածնի կարիք ունեցող հիվանդները։ Այս …