Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլն արգելափակել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի շտապ օգնությունը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Սպիտակ տունը փորձում է արագորեն անցկացնել Կիևին 40 միլիարդ դոլար տրամադրելու որոշումը, որը վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան օգնության ամենամեծ փաթեթն է: Առաջատար սենատորները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, հազվադեպ միասնություն են ցուցաբերել՝ համաձայնելով, որ անհապաղ անհրաժեշտ է լրացուցիչ մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրել ծանր իրավիճակում հայտնված Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սենատոր Ռենդ Փոլը, սակայն, արգելափակել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի շտապ օգնությունը՝ միայնակ դեմ արտահայտվելով օրինագծին:

Ռենդ Փոլը, որը բազմիցս դեմ է եղել այլ երկրներին Վաշինգտոնի օգնության տրամադրմանը, հրաժարվել է աջակցել առաջարկին, որը պահանջում է միաձայն որոշում: Այն պահանջում է հատուկ օրենսդրություն ընդունել, որը կապահովի ամերիկյան հսկողության սահմանում, թե ինչպես են ծախսվում այդ գումարները:

«Դուք չեք կարող դեն նետել 40 միլիարդ դոլար՝ առանց որևէ վերահսկողության: Մենք դա արեցինք Աֆղանստանում. հատուկ գլխավոր տեսուչը չկանգնեցրեց բոլոր վատնումները, բայց գոնե ստիպեց գողերին երկու անգամ մտածել փող գողանալուց առաջ», – հայտարարել է Փոլը:

«Ես հավատարմության երդում եմ տվել ԱՄՆ սահմանադրությանը, այլ ոչ թե ինչ-որ օտար պետության: Իմ ողջ կարեկցանքով հանդերձ՝ ես երդվել եմ ԱՄՆ ազգային անվտանգությունն ապահովել: Մենք չենք կարող փրկել Ուկրաինան՝ դատապարտելով ամերիկյան տնտեսությունը: Մարտին գնաճը հասել է վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակին, միայն բենզինը թանկացել է 48%-ով, էներգակիրները՝ 32%-ով»,- իր դիրքորոշումն այսպես է բացատրել Փոլը։

Վաշինգտոնի կարծիքով՝ օգնության փաթեթի թողարկման հետաձգումը կարող է ժամանակավոր խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, ովքեր փորձում են աջակցել Ուկրաինային:

Տաթև Ֆռանգյան