Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը վերադարձել է Նորվեգիայի Համար քաղաքից, որտեղ ընթանում էր գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 12 մարզիկներով։ Հայ հրաձիգներն ընդհանուր հաշվարկով նվաճել են 10 մեդալ` 7 ոսկի և 3 արծաթ: Հայաստանի հրաձգության ազգային հավաքականի անդամները և մարզիչն ասուլիսում ամփոփում են Եվրոպայի առաջնությունում գրանցված արդյունքները։

