283 մլն դրամ` Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների հավելավճարների համար

Լուրեր

11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում խորացող սոցիալական խնդիրների և ամենօրյա գնաճի ֆոնին Կառավարությունը որոշել է բարձրացնել դատավորներին տրվող հավելավճարները: Կարեն Անդրեասյանի ղեկավարած Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորը, փոխնախագահը և նախագահը յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 80 տոկոսի չափով պարտադիր հավելավճար կստանան, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները՝ 50 տոկոսի չափով:

Այսպիսով՝ այս փոփոխության դեպքում յուրաքանչյուր տարի հարկատուները դատավորների հավելավճարների համար կվճարեն լրացուցիչ 283 մլն դրամ, որից Սահմանադրական դատարանի մասով՝ շուրջ 86 մլն դրամ և Վճռաբեկ դատարանի մասով՝ շուրջ 197 մլն դրամ։

Նշենք, որ ՍԴ նախագահի աշխատավարձն այս պահին կազմում է 1 մլն 58 հազար դրամ, ՍԴ դատավորինը՝ 800 հազար, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորինը՝ 760 հազար դրամ՝ ներառյալ հարկերը:

Նարեկ Կիրակոսյան