Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշեց այս տարվա մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750.192.000 դրամ գումար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ գումարը կուղղվի բրենդավորման և այլ ծախսերի իրականացման, գովազդային, տպգրական և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության …

