Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Բալթիկ ծովում նախօրեին ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի մեծամասշտաբ ռազմածովային զորավարժությունները, որոնք տևելու են գրեթե երկու շաբաթ, գրում է delfi-ին։

Զորավարժություններին կմասնակցեն 45 նավ, 75 ինքնաթիռ և ավելի քան 7000 նավաստի, օդաչու 16 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից և Շվեդիայից, որոնք դեռ պաշտոնապես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չեն, սակայն միանալու դիմում ներկայացրել են։

Զորավարժություններից առաջ Շվեդիա է այցելել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ Նա մամուլի ասուլիս է հրավիրել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող USS Kearsarge դեսանտային նավի վրա, որի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների համար կարևոր է համերաշխություն ցուցաբերել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, և առաջիկա զորավարժությունները դրա համար ճիշտ պահ են։

ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ զորավարժությունները պատասխան չեն որևէ կոնկրետ սպառնալիքի, սակայն աշխարհում տիրող անկայուն իրավիճակում դաշինքն «օգտվում է հնարավորությունից՝ փորձարկելու իր ուժերը և ամրապնդելու  պաշտպանունակությունը»։

Հավելենք, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Էմմա Չոբանյան