Ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ գիշերը հրազենից կրակել են աղբամանի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է բնակիչներից մեկի «Լեքսուսին». տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տ/չ պարկուճ: …

