Պարեկները վերջին մի քանի օրում հայտնաբերել են փայտանյութով բեռնված 10-ից ավելի տրանսպորտային միջոց

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Լոռու պարեկները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են տարբեր մակնիշի 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բեռնված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։

«Վարորդները բեռի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Տարբեր տեսակի ծառերի հատումից պատրաստված փայտանյութը, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Լոռու մարզային վարչության տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի ուսումնասիրությունները փաստում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաները հայտնաբերվում են հիմնականում երեկոյան ժամերին։ Այս հանգամանքն իր հերթին փաստում է, որ վարորդներին թվում է, թե բռնվելու տեսանկյունից ավելի ապահով է փայտանյութը երեկոյան տեղափոխել։ Հիշեցնում ենք, որ պարեկների ծառայությունը շուրջօրյա է, և օրվա ցանկացած ժամի նույնն են նաև աչալրջությունն ու հետևողականությունը։ Նաև հորդորում ենք խնայել բնությունը։
Միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։