ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և …