Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի …