Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհների մեծ մասն այս պահին մարվել է։ Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը շարունակում են խոչընդոտել հրդեհի մարման գործընթացը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ): Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։ ՆԳՆ տեղեկություններով՝ այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են սահմանային ոստիկանության ուղղաթիռներ և Թուրքիայի երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ։ Ձեռնարկվում են հրդեհի կանխարգելման բոլոր համապատասխան …

