Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Մեր ժողովուրդներին միավորում են հարուստ պատմական անցյալը, ջերմ բարեկամական հարաբերությունները և ամուր գործակցությունը, որոնք մշտապես խարսխվել են բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ Մշակութային …

