ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին գործուղել հակամարտության գոտի

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԲելՏԱ գործակալությունը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ հանդիպման ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարելի է օպերատիվ կերպով ձեռնարկել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց պատրաստելու և իրավիճակը վերլուծելու համար։

Նշվում է, որ բելառուսական կողմից առաջարկները հնչեցվել են ՀԱՊԿ նիստում երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի կողմից: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առցանց գագաթնաժողովին չի մասնակցել։

Հավելենք նաև, որ ՀԱՊԿ նիստն այսօր գումարվել է Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրակարգային հիմնական հարցերն էին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումն ու իրավիճակի հանգուցալուծմանն օժանդակելը։

Նիստը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: