ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի …

