Եվս 200 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի համար

Լուրեր

15.04.2026 | 16:52
Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
15.04.2026 | 16:44
Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը
15.04.2026 | 16:36
Հերթական զինված հարձակումը Թուրքիայի դպրոցներից մեկում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
15.04.2026 | 16:26
Մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:22
Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա է խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:14
ԱՄՆ պաշտոնյաներն այցով Բաքվում են
15.04.2026 | 16:06
ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ռեկորդային ցուցանիշ է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:03
Պատժամիջոցների տակ գտնվող իրանական լցանավը հատել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը
15.04.2026 | 15:58
Փաշինյանն ԱԺ-ում օրենք խախտեց
15.04.2026 | 15:55
Գրիգորի Խաչատուրովին առնչվող երկրորդ գործն է ուղարկվել դատարան
15.04.2026 | 15:47
Հայաստանը և Եգիպտոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում
15.04.2026 | 15:39
«Լիվերպուլի» հարձակվողը Ֆրանսիայի հավաքականին չի օգնի ԱԱ-2026-ում
15.04.2026 | 15:28
Իրանը չինական ռազմական արբանյակ է օգտագործում՝ ԱՄՆ բազաները թիրախավորելու համար. FT
15.04.2026 | 15:20
Կալանքը շատ հաճախ կիրառվում է որպես ճնշման միջոց, եբեմն տեսանելի չի` ինչպես է հիմնավորվում. Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն․ կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ՝ ծրագրերի շրջանակում կտրամադրվի ևս 200 մլն դրամ՝ 280 քաղաքացու դիմում ֆինանսավորելու նպատակով։

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Միջոցառումներն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Առաջին ծրագիր

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

• բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը,

• ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

• կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին),

• շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,

• ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով։

Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։

Երկրորդ ծրագիր

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

• բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը,

• ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

• կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս է,

• շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։

Երրորդ ծրագիր

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

• երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը,

• ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

• դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

Երեխայի ծննդյան աջակցության չափը դիմելու օրվա դրությամբ կազմում է՝

• վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,

• վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,

• վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

• վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին։