Նոյեմբերի 9-ին Երևանի Կինոյի տանը Վիտալի Մանսկու «Գորբաչով․ Դրախտ» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի միջազգային փառատոնը՝ արտագնա ձևաչափով: «Արտդոկֆեստը» հիմնադրվել է 2007 թվականին: Փառատոնին ներկայացված հեղինակները բացահայտում են ժամանակակից աշխարհի ամենացավոտ կետերը: Վերջին երկու տարում, մի շարք խոչընդոտների և արգելքների պատճառով, փառատոնն անցկացվում է Ռուսաստանից դուրս. նախապատվությունը տրվել է նախկին խորհրդային երկրներում արտագնա ցուցադրություններին: …

