Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման …

