Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ օդանավակայաններում տաքսի ծառայությունների հարցը կարգավորող օրենք են ընդունել: «Հիմա օդանավակայանում էլի անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայությունները ներկայացնել»,- ասաց նա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ Տեսչական մարմինը …

