Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որում անդրադարձ կա ԼՂ հակամարտությանը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը խստորեն բողոքել և դատապարտել է մարտի 15-ին Եվրախորհրդարանի կողմից «Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ» ընդունված բանաձևը։

Բաքվին դուր չեն եկել ինչպես բանաձևում առկա Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթները։

«Եվրախորհրդարանը ոչ միայն չկարողացավ կանխել այս բանաձևի ընդունումը, որը վնասել է նրա հեղինակությանը, այլև դարձել այն ուժերի գործիքը, որոնք փորձում են իրագործել իրենց ստոր ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում քաոսի ու պատերազմի միջոցով: Եվ դա խորը հիասթափություն ու զայրույթ է առաջացնում»,- ասվում է Մեջլիսի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս բանաձևը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը բացարձակ անհարգալից վերաբերմունք է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ այդ կառույցի կանոնադրության նկատմամբ։

«Ամենակարևորն այն է, որ փաստաթղթի՝ այս տեսքով ընդունումը, անկասկած, հստակ վկայում է, որ այն գալիս է Հայաստանից և Եվրոպայի քաղցկեղային ուռուցքը դարձած հայկական սփյուռքից»,- ասվում է հայտարարության մեջ, որով ևս մեկ անգամ Բաքուն ի ցույց է դնում իր քաղաքականության հայատյաց բնույթը։

Հավելենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա Ադրբեջանում մարդու իրավունքների, ԶԼՄ-ների, քաղբանտարկյալների, կանանց նկատմամբ բռնության, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև էներգառեսուրսների Արևմուտք տեղափոխման խնդիրներին։ Բանաձևում Եվրախորհրդարանը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ ներգրավված պաշտոնյաների նկատմամբ։

Էմմա Չոբանյան