Ֆրանսիայում ընդդիմությունը պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը․ բողոքի ցույցերը վերածվել են բախումների

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հազարավոր ֆրանսիացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որոնք ընդունվել են՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը։ Ցույցերը վերածվել են անկարգությունների, ոստիկանության հետ բախումների և զանգվածային ձերբակալությունների, գրում է Euronews-ը։

Ավելի վաղ Էլիզաբեթ Բորնի կառավարությունն ընտրություն էր կատարել հօգուտ Սահմանադրության 49.3-րդ հոդվածի։ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ 100-րդ անգամ օգտագործված այս ընթացակարգը թույլ է տալիս օրինագիծն ընդունել առանց խորհրդարանում քվեարկության։

Կառավարության որոշումը կարող է բեկանել միայն կառավարությանը հայտարարված անվստահության քվեն։ Այն պետք է ներկայացվի 49.3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց 24 ժամ անց, այսինքն՝ մինչև ուրբաթ օրվա կեսը։

Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է անվստահություն հայտնել կառավարությանը, թեև իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ 289 պատգամավորների բացարձակ մեծամասնություն ապահովելը, կարծես, դժվար կլինի։

Արհմիությունները կոչ են անում ավելի շատ գործադուլներ և ցույցեր անցկացնել։

Տաթև Ֆռանգյան