Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կայցելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրը։ «Նախագահը սեպտեմբերի 17-22-ը կայցելի ԱՄՆ»,- ասել է աղբյուրը։ Սպասվում է, որ մինչ այդ Էրդողանը կմեկնի Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Աղբյուրը նշել է, որ Ուզբեկստան այցը նախատեսվում է սեպտեմբերի 15-16-ը։ Էմմա Չոբանյան