Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է «Ամանաթ» կուսակցությունը․ անկախ դիտորդները հայտնել են խախտումների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է նախագահամետ «Ամանաթ» կուսակցությունը։ Այսպիսին են exit poll-ի տվյալները։ Դրանց համաձայն՝ կուսակցությունը ստանում է ձայների մոտավորապես 53,5%-ը՝ շատ առաջ անցնելով իր ամենամոտ մրցակիցներից։ «Ամանաթին» հաջորդում է «Աույլ» կուսակցությունը՝ ձայների 10,5 տոկոսով, գրում է Euronews-ը։

Ղազախստանում ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ մարտի 19-ին։ Դրանք անցկացվել են նոր համակարգով, որը փոփոխվել էր անցած տարվա հունվարին երկրում գրանցված զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Բացի այդ, ընտրությունները վաղաժամկետ էին նշանակվել, դրանք պետք է տեղի ունենային 2026 թվականին։

Այժմ պատգամավորներին ընտրում են ոչ միայն կուսակցական ցուցակներով, այլ նաև միամանդատ շրջաններում, իսկ քվեաթերթիկներում հայտնվել է «բոլորին դեմ» տող, նվազեցվել է խորհրդարան մտնելու ստորին շեմը՝ 7-ից իջեցվել է 5 տոկոսի։ Այս փոփոխությունները երկրի ղեկավարությունը ներկայացրել է որպես արդիականացում ու անցում «արդար և մրցունակ» իշխանություն ձևավորելուն ուղղված քայլ։

Գործող իշխանության քննադատները, սակայն, կարծում են, որ սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այսպիսով, ընտրապայքարում ներգրավված յոթ կուսակցություններից և ոչ մեկը դեռևս չի քննադատում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, իսկ առաջատար «Ամանաթ» կուսակցությունը Նուրսուլթան Նազարբաևի հիմնադրած «Նուր-Օթան» կուսակցության իրավահաջորդն է, թեև երկրի ներկայիս ղեկավարը պաշտոնապես հեռացել է կուսակցությունից։

Անկախ դիտորդները ևս հայտնում են կիրակի կայացած քվեարկության ժամանակ խախտումների մասին։

Տաթև Ֆռանգյան