Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մեկնարկել է աշնանային նստաշրջանը։ Վեհաժողովը կքննարկի «ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ՝ հարվածները բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։ Որպես հրատապ հարց՝ քննարկվելու է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի քաղաքական հետևանքները»։