ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետություն ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ տեղեկացնում են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հատուկ շեշտադրելով Լաչինի միջանցքը։ Նախարար Օսմանին ընդգծել է, որ ուշդրությամբ հետևում …

