«Դպրոցից դեպի տիեզերք»․ դպրոցական դասախոսությունների ծրագիրը մեկնարկել է

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը
Մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է «Դպրոցից դեպի տիեզերք» խորագիրը․ տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։
Այս շաբաթ ԲԱ աստղագետներն արդեն հասցրել են այցելել Վայոց Ձոր՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Ռինդի միջնակարգ դպրոց, Վերնաշենի Գ․ Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, Սյունիք՝ Գորիսի Յու Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ՝ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցում, Ակունքի միջնակարգ դպրոցում և այլուր։ Ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։
Համաձայն ծրագրի՝ յուրաքանչյուր մարզից պետք է ներառվեր 3 դպրոց։ Սակայն այս տարի ծրագրին դիմած դպրոցների թիվը հասել էր 132-ի։ Հաշվի առնելով Լոռու մարզի դպրոցների չափազանց բարձր ակտիվությունը (34 հայտ)՝ որոշվել է որպես բացառություն այդ մարզից ընտրել լրացուցիչ ևս 3 դպրոց, մյուս մարզերում դասախոսությունների թիվը պահպանելով նույնը։ Այսպիսով ԲԱ աստղագետները կհանդիպեն և իրենց գիտելիքներով կկիսվեն ավելի շատ աշակերտների հետ։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2012թ-ից և ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։