30 Հունիս 2022 | 12:18
Սիսիան-Քաջարան ճանապարհին 20 կամուրջ և 9 թունել կկառուցվի. 570 հողակտոր հանրային գերակա շահ ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Առաջարկում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց սկսել և ճանաչել հանրության գերակա շահ»,- Կառավարության այսօրվա նիստում զեկուցելով հերթական նախագիծը, այս մասին նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Գործադիրի որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչվեց Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, …