Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

«Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման մեկնարկի հարցով Երևանի և Բաքվի միջև կայացած համաձայնությանը։

Վարչապետն այս մասին խոսել է Լոռու մարզ այցի ընթացքում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին։ Գնահատելով տեղի ունեցածի քաղաքական նշանակությանը՝ Փաշինյանն ասել է, որ չի ուզում ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել կայացված համաձայնությունը։

Սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո երեկ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ նախնական համաձայնության են հասել սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցած իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Կողմերը նշում են բնակավայրերի անունները՝ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։