«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ չի հաջողվում արմատախիլ անել փողոցային առևտուրը։ 2022 թվականին անգամ օրենսդրական փոփոխություններ եղան, քաղաքապետարանի աշխատակիցներին հնարավորություն տրվեց, բացի վարչական տուգանք կիրառելուց, նաև առգրավել փողոցում ապօրինի վաճառվող ապրանքը։

Այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցները հերթական շրջայցն իրականացրին, ու չնայած առևտրականների խնդրանքներին՝ առգրավեցին ապրանքը՝ միրգ, բանջարեղեն, կանաչեղեն։

Վաճառողները կարող են առգրավված ապրանքը հետ ստանալ միայն այն դեպքում, եթե վճարեն տուգանքը։ Առևտրականները, մինչդեռ, պնդում են՝ դա իրենց ապրուստի միակ միջոցն է, եթե ապրանքն առգրավում են, ինչպե՞ս վճարեն տուգանքը։ Ասում են՝ շուկայում էլ են փորձել վաճառել, բայց առևտուր չի լինում, իսկ փողոցում պահանջարկ կա։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը խոստովանում է, որ շրջայցերից շատ չանցած՝ պատկերը նույնն է, սակայն կարծում է, որ կարող են այս եղանակով արմատախիլ անել փողոցային առևտուրը։

«Առգրավված ապրանքը տարվում է հատուկ վայր։ Եթե փչանում է, թափվում է ապրանքը»,- ասաց Գյուլզադյանը։

Ստացվում է՝ բոլոր այն դեպքերում, երբ վաճառողները չեն կարողանում վճարել տուգանքները, առգրավված ապրանքը թափում են։

Առևտրականներին աջակցում էին քաղաքացիները․ ասում են՝ փողոցում վաճառվողն ավելի էժան է, քան շուկայինը։

Նախկինում այս շրջայցերն իրականացնում էր քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը՝ հասարակական կարգի պահպանության ծառայության, երբեմն էլ՝ ոստիկանության հետ համատեղ։ Հիմա այդ աշխատանքներում ներգրավված է միայն հասարակական կարգի պահպանության ծառայությունը, իսկ առևտրի և ծառայությունների վարչությունը միացել է արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը․ որոշ աշխատակիցներ կորցրել են աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան