27 Փետրվար 2024 | 21:47
Աշխատավարձերի ամիսներով ուշացում. «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» ապագան անորոշ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» շուրջ աղմուկը մի քանի օր է՝ չի դադարում։ Աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Factor TV-ն օրերս անանուն էլեկտրոնային հաղորդագրություն էր ստացել՝ պնդումով, որ «Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը լծված է հավատարմագրային կառավարման տրված «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»։ Հաղորդագրությանը կցված էր նաև ձայնագրություն, որում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր …