03 Հոկտեմբեր 2023 | 21:10
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. Լուազո
Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Լեռնային Ղարաբաղում հայերը շրջափակված էին, սովի մատնված և, ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը: «Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, …