6 միլիոն դոլար՝ պետբյուջեից, 30 հազար հանդիսատես․ ինչ տվեց JLO-ի համերգը Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ավելի քան 30 հազար հանդիսատես, որից 15 հազարը՝ արտերկրից․ այսքան մարդ է մասնակցել աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին՝ ըստ ԿԳՄՍ նախարարարության։

Համաշխարհային աստղին 1 ժամ 40 րոպե տևած ելույթի համար որպես հոնորար պետբյուջեից վճարվել է 1 միլիարդ դրամ կամ ավելի քան 2,5 միլիոն դոլար։ Լոպեսը Հայաստանում էր «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում  և, ինչպես պարզ դարձավ նախորդ շաբաթ, համաշխարհային աստղը Երևանում ելույթ էր ունենալու Սնուփ Դոգի փոխարեն։ Ռեփերի համերգը պետք է կազմակերպեր «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որին Կառավարությունը 2023 թվականին հատկացրել էր ավելի քան 2,3 մլրդ դրամ կամ 6 միլիոն դոլար։ Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ Ջեյ Լոյի համերգի համար ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվել։

Empyray ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն ասում է՝ չնայած 6 միլիոն դոլարով հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել, Լոպեսի համերգը, ըստ նրա, արդարացված էր։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է համերգի կազմակերպման համար հատկացված գումարին՝ պնդելով, որ ծախսված 6 մլն դոլարի դիմաց ՀՀ-ն ստացել է ավելի քան 13,3 մլն դոլարի եկամուտ։ Պապոյանն այս թիվը ստացել է հաշվարկային մոդելով՝ հիմնված զբոսաշրջային ծախսերի միջին գնահատականի վրա։

«2024-ին Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալա-հայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի՝ զբոսաշրջային փաթեթ ունեցողները, Հայաստան գալով, միջինում ծախսում են 888 դոլար։ Իհարկե՝ համաձայն եմ, որ շատ դժվար է հստակ հաշվել իրական ծախսերի չափը, այդ թվում՝ 888 դոլար ծախսը շատ մոտավոր է։ Օրինակ՝ 180 հազար դրամանոց (մոտ 470 դոլար) տոմս գնած ու Հայաստանում 5-6 օր անցկացնող զբոսաշրջիկը, ամենայն հավանականությամբ, շատ ավելին կծախսի, քան 888 դոլարը, իսկ Վրաստանից 2 օրով եկած ու 60 հազար դրամանոց (մոտ 155 դոլար) տոմս գնած զբոսաշրջիկը, թերևս, կծախսի 888 դոլարից ավելի քիչ»,- գրել է Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում։ 

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ աշխարհահռչակ աստղի երևանյան համերգի արդյունավետությունը գնահատել է հայ-վրացական սահմանի հերթերով՝ կրկին խոսելով նման միջոցառումների շարունակականության անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Փամբուխչյանը համերգի կազմակերպման համար, 6 միլիոն դոլարի փոխարեն, նշել էր 7 միլիոն դոլար։

Մինչ հանրությունը քննարկում է՝ արդյունավե՞տ էր, արդյոք, պետբյուջեից միլիոնավոր դոլարներ հատկացնել Լոպեսի համերգի համար, մասնակիցները երեկ տեսանյութեր էին տարածում հանրապետական մարզադաշտից՝ ցույց տալով, թե ինչպես են ստիպված իրենք մաքրում կեղտոտ նստարանները, այն դեպքում, երբ տոմսերի արժեքը սկսվում էր 25 հազար դրամից՝ հասնելով մինչև 180 հազարի։

Համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից Factor TV-ի հետ զրույցում ասացին՝ իրենք էլ տեսել են, թե ինչպես են իրենց աշխատակիցներն ու կամավորները մաքրում նստարանները, իսկ որոշ դեպքերում նստարանները ոչ թե փոշոտ են եղել, այլ խամրած։

Ընկերության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ 30 հազար հանդիսատեսի դեպքում նման իրավիճակներն անխուսափելի են։ Բացի այդ, հանդիսականները նաև դժգոհել էին, որ ջրի տաղավարները քիչ էին, սակայն Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է՝ 5 նման տաղավար է եղել։

Անհնար էր նման մեծամասշտաբ միջոցառում իրականացնել առանց պետության աջակցության՝ խոստովանում է ընկերության ներկայացուցիչը, բայց ուշագրավ է, որ համերգի գովազդային արշավի միայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ դրանում կա պետության մասնակցությունը։

Ի դեպ, «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծախսերից տեղեկանում ենք, որ միայն Ջեյ Լոյի սննդի առաքման ծառայությունների համար 14,4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար է հատկացվել, նրա թիմի սննդի համար՝ 6 միլիոն դրամ։ Համաշխարհային աստղը գիշերել է «Դվին» հյուրանոցում, երկու օրվա գիշերակացն արժեցել է մոտ 4 միլիոն դրամ։ Իսկ նրա թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու համար ծախսվել է ավելի քան 71,5 մլն դրամ կամ ավելի քան 185 հազար դոլար։

Ուշագրավ է, որ Կառավարության որոշման նախագծում համերգից ակնկալվող եկամտի անգամ մոտավոր թիվ նշված չէ։ Հիմնավորման մեջ նշված է միայն, որ այն բխում է «Հայաստանի ճանաչելիության բարձրացումից» և Հայաստանը որպես համաշխարհային քաղաքակր­թական արժեքների կրող և ստեղծող երկիր դիրքավորելուց, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան