Փաշինյանի համար բարդ է լինելու Վաշինգտոնում․ Թրամփը կողմերին կոշտ առաջարկություն է անելու․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

«Թրամփը կոնկրետ առաջարկությամբ հանդես կգա Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ»,- Factor TV-ի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ ուրբաթ օրը Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Թրամփի միջնորդությամբ։

«Կարևոր մանրամասներ, որոնք Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են մեծ նշանակություն ունենալ, այնտեղ չեն լինելու։ Թրամփը փորձում է գովազդել իր հաջողությունները որպես միջնորդի։ Դա բավականին հավանական է դարձնում այդ հանդիպման նշանակությունը։ Եթե այդ հանդիպման ընթացքը լինի կոնֆլիկտային, այսինքն՝ լինի առաջարկ, և դա մերժվի, որևէ լավ բան չի խոստանում գործընթացի համար։ Ադրբեջանն իր համար անվտանգ է համարում այդ հանդիպումը, քանի որ ՀՀ-ի տարածքին է առնչվում»,– ասաց Նավասարդյանը։

Ըստ Նավասարդյանի՝ Թրամփը հայկական ու ադրբեջանական կողմերին շատ կոշտ առաջարկություն է անելու։

«Թրամփն անելու է շատ կոշտ առաջարկություն կողմերին, և կողմերը պետք է հնարավորինս պատրաստ լինեն դրան։ Հայաստանի վիճակը շատ ավելի բարդ է, քանի որ խոսքը  մեր տարածքի մասին է, Ադրբեջանի տարածքի մասին որևէ բան դեռ նախատեսված չէ»,– ասաց նա։

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ փոխադարձության սկզբունքը, ըստ որի պետք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում գործեն հաղորդակցության ուղիները, օրակարգից դուրս է եկել։

«Եթե հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի առաջարկների համատեքստում, ապա փոխադարձության սկզբունքը, փաստորեն, օրակարգից դուրս է եկել։ Սա նշանակում է, որ մնացած հնարավորությունները հաղորդակցությունների ապաշրջափակման, որոնք բխում են ՀՀ շահերից, առանձին փուլում են քննարկվելու և բանակցվելու»,– ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան