Առաջիկայում Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում ջերմաստիճանը +42-ի կհասնի․ Սուրենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա օրերին շոգը չի նահանջի։  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ օգոստոսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում անոմալ բարձր ջերմաստիճանը կպահպանվի։

Սուրենյանի կանխատեսմամբ՝ Հայաստանն ամբողջ օգոստոսին լինելու է հարավից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձ կլինի, տեղումների քանակը` նորմայից պակաս։

«Առաջիկայում Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում ջերմաստիճանը +42-ի կհասնի։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ևս կհասնի  +42-ի»,- մանրամասնեց նա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նաև ասաց, որ օգոստոսի առաջին օրերին արդեն իսկ բավականին բարձր ջերմաստիճան է գրանցվել․ օգոստոսի 2-ին Երևանում այն հասել է 41,9-ի, ինչը ջերմաստիճանային ռեկորդ է։

Անդրադառնալով բարձր ջերմաստիճանով պայմանավորված հրդեհավտանգ իրավիճակին՝ Սուրենյանը քաղաքացիներին հորդորեց առավելագույն զգուշություն ցուցաբերել․ այրվող ծխախոտ չգցել գետնին, գետնին թափված ապակիները հավաքել։

«Հանրապետությունում կան գոտիներ, որոնք առավել խոցելի են՝ Կոտայքի, Արագածոտնի մարզերը, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, Արարատյան դաշտը՝ իր ամբողջ լեռնային գոտով, Սյունիքի հովիտները և Երևանը։ Այս հատվածներում ստեղծվել է հրդեհավտանգության վերջին՝ 5-րդ կարգի իրավիճակ»,- նշեց Գագիկ Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։