«Ավինյանն ասաց՝ վա՜յ, ժողովուրդ, ստեղ ո՞նց եք ապրում»․ կյանքը՝ փլուզման վտանգի առաջ կանգնած շենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռ վարդաշենցիների ականջներում է Տիգրան Ավինյանի խոստումը 6-րդ փողոցի փլուզվող այս շենքից իրենց հանելու վերաբերյալ։

2023 թվականին 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն ասում են՝ հավատացել են Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումներին և մեկ մարդու նման քաղաքապետ են ընտրել նրան, սակայն երկու տարի անց էլ շարունակում են ապրել վտանգավոր շենքում։ Փլուզումների բնակիչներն ամեն օր են ականատես լինում։

Բնակիչներն ասում են՝ շենքը շահագործման է հանձնվել 1970 թվականին, 2020-ին արդեն չորրորդ կարգի վթարայնության եզրակացություն է տրվել։ Բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության և Երևանի քաղաքապետարանի շենքերի մոտ՝ իրենց խնդիրը լսելի դարձնելու համար։

Չնայած բնակիչների դժգոհություններին՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խնդրի կարգավորման գործընթաց է մեկնարկել։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Երվանդ Պողոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշել են հավաքագրել շենքում բնակվողների, նրանց սեփականության վերաբերյալ տվյալները՝ փոխհատուցման նախագիծ պատրաստելու համար։ Պողոսյանի փոխանցմամբ՝ տարածքը ճանաչվելու է իրացման գոտի։

Թե փոխհատուցման գործընթացը երբ տեղի կունենա, քաղաքապետարանի պաշտոնյան դժվարացավ պատասխանել։ Այս փուլում բնակիչները դեռ հավաքում են պահանջվող տեղեկությունները՝ Կառավարություն ներկայացնելու համար։

Մանրամասներրը՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան