05 Դեկտեմբեր 2017 | 14:39
«Չկա այդպիսի բան», «Թանկացումները լավ բան չեն». ՀՀԿ-ական պատգամավորները՝ թանկացումների մասին
Հանրապետական խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանում համընդհանուր թանկացումներ չկան: «Որոշ ապրանքներ թանկացել են, իհարկե, չեմ կարող ասել, որ դա հաճելի է, բայց այդպիսի վերլուծություն, որ ընդհանրապես թանկացում է եղել, այդպիսի բան չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով պնդել՝ փաստեր չկան, որ հունվարի 1-ից նոր թանկացումներ են լինելու: ՀՀԿ խմբակցության մեկ այլ …