Քանի դեռ երկրում կան օկուպացիոն զորքեր, հարաբերությունները չեն կարող իրավահավասար լինել. Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.12.2018 | 13:29«Չեն կարող Ռուսաստանի հետ լինել իրավահավասար և բարեկամական հարաբերություններ, քանի դեռ երկրում գտնվում են օկուպացիոն զորքեր։ Մենք պահանջում ենք չեղարկել 1921 թվականի մարտի 16-ին Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստորագրված ապօրինի պայմանագիրը»,- ասում է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Խզմալյանը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն Հայաստանից և Ռուսաստանը Հայաստանի հետ պետք է կնքի նոր իրավահավասար պայմանագիր։